«Բարսելոնան» ուզում էին ինձնից պաշտպանել, երջանիկ չէի, դրա համար էլ հեռացա․ Մատյո

«Բարսելոնան» ուզում էին ինձնից պաշտպանել, երջանիկ չէի, դրա համար էլ հեռացա․ Մատյո

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ժերեմի Մատյոն, որը մինչև Կատալոնիա տեղափոխվելը առանցքային նշանակություն ունեցող խաղացող էր համարվում «Վալենսիայում», խոսել է կատալոնական «Բարսելոնայում»  անցկացրած ժամանակահատվածի մասին, մանրամասներ է ներկայացրել իր տեղափոխությունից։

«Անկեղծ ասած հենց սկզբից չեմ ուզել «Բարսելոնա» տեղափոխվել: Երբ նրանք ինձ առաջարկ արեցին, ես «Վալենսիայի» ավագն էի, վայելում էի կյանքն ու մտածում՝ լավ,  պատրաստվում եմ «Բարսելոնայի» պահեստայինների նստարա՞նը փայլեցնել։

Երբ պայմանագրի առաջարկ ստացա «Բարսելոնայից», ինքս նոր պայմանագիր կազմեցի՝ նոր աշխատավարձի չափով, որը պետք է ներկայացնեի «Վալենսիայի» ղեկավարությանը: Աշխատավարձի չափը գերազանցում էր այն գումարը, որը ստանում էի «Վալենսիայում», բայց պակաս էր այն գումարից, որը պետք է ստանայի «Բարսելոնայում»:

Ես պայմանագիրը ներկայացրի «Վալենսիայի» մարզական տնօրենին ու իմ պնդումներն արեցի՝  եթե այդ գումարն ինձ վճարեք, ես կմնամ: Նա ասաց, որ պետք է որ որևէ խնդիր չլինի:Երկուսով գնացինք նախագահի մոտ, նախագահն անսպասելիորեն մերժեց, Ես պատռեցի թուղթն ու ասացի, որ հեռանում եմ։ Իսկ թե ինչ եղավ «Բարսայում, բոլորիդ է հայտնի։ Ես ինքնագոլ խփեցի «Վիլյառեալի» դեմ խաղում։ Քանի որ չէի տեսնում ինչպես է մոտենում գնդակն ինձ,  այն դիպավ կրծքիս ու հայտնվեց մեր դարպասում: Դրանից հետո իսպանացի բոլոր լրագրողներն ինձ ջախջախեցին այնպես, կարծես միտումնավոր էի արել, կարծես «Բարսելոնան» ինձնից ուզում էին պաշտպանել, ահա թե ինչու երջանիկ չէի այնտեղ»,- պատմել է ֆուտբոլիստը։