Ինչպես բացահայտվեց քաղաքացու ընտրությունը

Ինչպես բացահայտվեց քաղաքացու ընտրությունը

Երեկ քվեարկության արդյունքները հաշվելու պրոցեսը լուսաբանելու համար այցելեցի 4/41 ընտարտեղամաս։ Ձայների հաշվարկի պրոցեսը անցավ, կարելի է ասել, հարթ, չնայած  վստահված անձինք մասնավոր զրույցներում ասացին, որ օրվա ընթացքում ընտրատեղամասում թեժ է եղել, վիճաբանություններ ու խախտումներ են եղել։

Մինչև ձայների հաշվարկը հայտարարվեց, որ քվեատուփում 1 ծրար ավել է քվեարկածների թվից, պատճառն այն է, որ քաղաքացին առաց դրոշմանիշը փակցնելու է ծրարը գցել քվեատուփի մեջ, դա նկատել է հանձնաժողովի անդամը, և որպեսզի քաղաքացու ձայնը չկորչի, նրան ևս մեկ անգամ հնարավորություն են տվել, որ քվեարկի՝ պայմանով, որ վերջում առանց դրոշմանիշի ծրարը չեն հաշվելու։ Ի դեպ, մինչև ձայների հաշվարկն էլ հանձնաժողովի անդամները խոսում էին «էն կնոջ» մասին, որին հանձնաժողովի անդամներն ու վստահված անձինք տեսել էին և որի անդրոշմանիշ ծրարը վերջում չպիտի հաշվեին։ Ձայների հաշվարկի ժամանակ, երբ դուրս եկավ անդրոշմանիշ ծրարը, կրկին բոլորը հիշեցին « էն կնոջը», կրկին միմյանց հիշեցրին, որ դա չպիտի հաշվեն, ապա բացեցին ծրարն ու այն դրեցին անվավեր քվեարթերթիկներ մեջ։ Արդյունքում բոլորն իմացան, թե «էն կինը» ի սկզբանե ում օգտին էր քվեարկել առանց դրոշմանիշի, ապա կրկին գնացել քվերակության։ Իհարկե, կարող է հավանականություն լինել, որ երկրորդ անգամ քվեախցիկ մտնելով քաղաքացին փոխած լինի որոշումը, սակայն դրա հավանականությունը շատ քիչ է, քանի որ քաղաքացին արդեն այդ ծրարը գցել էր քվեատուփը և պարզ էր, որ դա իր ընտրությունն է եղել։ Անհասկանալի էր նաև, թե ինչո՞ւ այդ քվեաթերթիկը դրվեց անվավերների շարքում՝ հաշվի առնելով, որ այն ընդհանրապես չպետք է լիներ քվեատուփում, այսինքն՝ արդյունքում վավեր և անվավեր քվերաթերթիկների գումարը 1-ով ավել ստացվեց ընտրությանը մասնակցած քաղաքացիների թվից։

Մեկ այլ դրվագ։ Ընտրական հանձնաժողովի նախագահը բացում է ծրարը, որի մեջ 2 քվեաթերթիկ կա, սակայն հաշվում է այն մեկը, որի վրա դրոշմանիշ է փակցված, իսկ մյուսը չի հաշվում։ Մի քանի այդպիսի ծրար բացվեց, որի մեջ 2-րդ և 3-րդ համարներն էին։

Ինչ է ստացվում․ եթե դրոշմանիշը փակցվեր ծրարի դիմացի հատվածից՝ քվեն գրացվում էր հօգուտ ՔՊ-ի, իսկ եթե քաղաքացին ծրարը շրջված տար ընտրական հանձնաժողովի անդամին, ապա քվեն կգրանցվեր ՀԱԿ-ի օգտին։ Այսինքն՝ քաղաքացու այդ քվեն ուղղակի պատահականությամբ է գրանցվել ինչ-որ քաղաքական ուժի օգտին, և միշտ լինելու է այն կասկածը, որ գուցե քաղաքացին մյուսի օգտին է ցանկացել քվեարկել։ Ի դեպ բոլոր դեպքերում դրոշմանիշը 3-րդ համարի քվեաթերթիկի վրա էր փակցված։