Անիում կրկին թեժ ընտրապայքար է սպասվում

Անիում կրկին թեժ ընտրապայքար է սպասվում

Մարտի 26-ին կայանալիք Սյունիքի մարզի Սիսիան և Շիրակի մարզի Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրությունների համար առաջադրումներն ամփոփվել են փետրվարի 19-ին, ժամը 18:00-ին:

Տեղեկացանք, որ Շիրակի մարզի Անի համայնքում առաջադրվել են հետևյալ կուսակցություններն ու դաշինքը` «Ազգ-համայնք» (կազմում` Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը և Ռեֆորմիստների կուսակցությունը), «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, «Հայկական երազանք» կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

Նկատենք, որ «Հայրենիք» կուսակցությունը ընտրությանը չի մասնակցում: Ի դեպ, ՔՊ թեկնածուն համայնքապետի ղեկավարի պաշտոնակատար Արման Սարիբեկյանն է: Հիշեցնենք, որ Անիիում վերջին ընտրություններից հետո զարգացումներ եղան ։ ՏԻՄ ընտրություններից հետո, երբ պետք է կայանար նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ընթացքում համայնքապետ էր ընտրվելու եւ ձևավորվելու համայնքային իշխանություն,այն չկայացավ։ Քանի որ նիստը բոյկոտեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ «Հայկական երազանք» կուսակցության ավագանու անդամները ։

Ավագանու 8 մանդատ ՔՊ-ինն էր, 3-ը՝ «Հայկական երազանք»-ինը։ 10 մանդատ էր ստացել «Ազգ-համայնք» դաշինքը, որի ցուցակը գլխավորում էր գործող համայնքապետ, ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանը ։ Վերջինս կրկին առաջադրվել է՝ որոշ հույսեր փայփայելով, որ այս անգամ «Ազգ-համայնք» դաշինքը կկարողանա այնքան ձայն տանել, որ միանձնյա իշխանություն ձևավորի ։

Նշենք, որ կուսակցությունների, դաշինքների ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներն իրենց գույքի ու եկամուտների մասին հայտարարագիր համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ պետք է ներկայացնեն մինչև մարտի 1-ը: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է մարտի մեկից մինչև մարտի 24-ը, ժամը 24:00-ն: