Լույս է տեսել «Մշակութային Հրապարակ»-ի նոր համարը

Լույս է տեսել «Մշակութային Հրապարակ»-ի նոր համարը

Սիրելի ընթերցող,

Լույս է տեսել «Մշակութային Հրապարակ» ամսաթերթի նոր համարը, որն այսօր «Հրապարակ» թերթի հետ միասին կարող եք հարցնել բոլոր կրպակներում։

Համարում կարող եք կարդալ Ավիկ Հարությունյանի, Վարդան Սմբատյանի, Աղավնի Գրիգորյանի բանաստեղծական շարքերը։ Մհեր Արշակյանի սյունը, Արմինե Օլեյանի հոդվածը՝ կամավորական Ավետիս Ավետիսյանի մասին, Անուշ Թասալյանի եւ Արմինե Գաբրիելյանի պատմվածքները, Արմենուհի Սիսյանի էսսեն, Բիժան Նաջդիի եւ Կուրտ Թուխոլսկու պատմվածքները՝ թարգմանությամբ Նունե Հովհաննիսյանի եւ Սիրանուշ Փարսադանյանի, ինչպես նաեւ Պիեռ Բուրդիեի եւ Գյունթեր Գրասի զրույցը՝ թարգմանությամբ Անուշ Բաբայանի։