Իվուն չի մասնակցի Կոսովոյի և Չեխիայի հետ հանդիպումներին

Իվուն չի մասնակցի Կոսովոյի և Չեխիայի հետ հանդիպումներին

Ուգոչուկվու Իվուն չի մասնակցի Կոսովոյի և Չեխիայի հետ հանդիպումներին : Իվուն երեկ ժամանեց հավաքականի ճամբար, անցկացրեց թեթև մարզում և հանձնեց բժշկական թեստեր:

Հաշվի առնելով, որ Իվուն քառագլուխ մկանի վնասվածքի պատճառով գտնվում է ֆունկցիոնալ ոչ բավարար մարզավիճակում, ազգային հավաքականի մարզչական շտաբը որոշում է կայացրել Իվուին չընդգրկել առաջիկա երկու հանդիպումներին պատրաստվող ֆուտբոլիստների հայտացուցակում:

Նրա փոխարեն ազգային հավաքական է հրավիրվել Հայաստանի Մ-21 հավաքականի և «Վանի» կիսապաշտպան Էդգար Փիլոյանը: