Չկա ոչ մի հիմք Գերասիմ Վարդանյանին կալանքի մեջ պահելու համար 

Չկա ոչ մի հիմք Գերասիմ Վարդանյանին կալանքի մեջ պահելու համար 

Դատարանը մշտապես պետք է արժանի լինի պատվի, կանգնի բարձունքում։ Այս մասին Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Չկա ոչ մի հիմք Գերասիմ Վարդանյանին կալանքի մեջ պահելու համար։ Դատարանը 3 ամիս առաջ գտել էր, որ Գերասիմ Վարդանյանը, լինելով ազազտության մեջ կարող է կատարել նոր հանցանք։ Սակայն ինքնին, չկա մեկը, ով կարող է ասել, որ դա այդպես է, և վերանում են բոլոր ռիսկերը։ Բայց հենց այդ պայմաններում Գերասիմ վարդանյանը իր վարքագծով, իր կայնքով ցույց տվեց, որ դա հնարավոր չէ։ 3 ամիս առաջ հենց Ձեր կողմից նույն գործի վերաբերյալ շատ հետաքրքիր որոշում կայացվեց, առհասարակ չնտրվելով խափանման միջոց՝ կոնկրետ մի անձի նկատմամբ, ով երկու առանձին գործով համարվում է մեղադրյալ։ Հենց Դո՛ւք, Հարգարժան Դատարան, գտաք, որ առհասարակ խափանման միջոց կարող է չլինի, որովհետև իրական կյանքում այդ անձի վարքագիծը վերացրեց բոլոր կանխատեսումները»,- ասաց պատգամավորը։