«Կանգնեցրե՛ք ադրբեջանական ագրեսիան». բողոքի ակցիա՝ Լոս Անջելեսում

«Կանգնեցրե՛ք ադրբեջանական ագրեսիան». բողոքի ակցիա՝ Լոս Անջելեսում

ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցները Լոս Անջելես քաղաքում, ի պաշտպանություն Արցախի, հերթական բողոքի ակցիան են անցկացրել։

Այն մեկնարկել է հոգևոր հայրերի օրհնությամբ և ՀՀ օրհներգի հնչյունների ներքո։

Ակցիան տեղի է ունեցել Ադրբեջանի հյուպատոսության շենքի դիմաց՝ ընդդեմ Արցախի նկատմամբ վարվող քաղաքականության: Այնուհետև տեղի է ունեցել երթ, որի մասնակիցները կոչ են արել և պահանջել Արցախի բնակչության համար ապրանքների առաքումը կազմակերպել օդային տրանսպորտով:

Երթի մասնակիցներն իրենց ձեռքում պահել են «120 000 մարդ շրջափակման մեջ է», «Կանգնեցրե՛ք հայոց երկրորդ ցեղասպանությունը», «Կանգնեցրե՛ք ադրբեջանական ագրեսիան», «Ես Արցախի կողքին եմ հանուն Արցախի», «Բացե՛ք Արցախը» գրություններով ցուցապաստառներ: