«Խրախճանք ժանտախտի ժամանակ»․ Զելենսկին վիլլա՞ է գնել Եգիպտոսում  

«Խրախճանք ժանտախտի ժամանակ»․ Զելենսկին վիլլա՞ է գնել Եգիպտոսում  

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր կնոջ մոր անունով վիլլա է գնել Եգիպտոսում՝ Կարմիր ծովի ափին, պնդում է Punch թերթը՝ վկայակոչելով եգիպտացի լրագրող Մուհամմեդ Ալ-Ալավիի հետաքննությունը։
Նույն տարածքում՝ վերոնշյալ վիլլայի կողքին, գտնվում է հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիին պատկանող տարածքը։ 

Գույքը, իբր, ձեռք է բերվել 2023 թվականի մայիսի 16-ին, պայմանագիրը ստորագրել է Ուկրաինայի առաջնորդի զոքանչը՝ Օլգա Կիյաշկոն։ 

Գործարքի գինը, ըստ հրապարակման, կազմում է 150 միլիոն եգիպտական ​​ֆունտ (մոտ հինգ միլիոն դոլար)։
Ալ-Ալավին վկայակոչում է իր տրամադրության տակ գտնվող՝ վիլլայի առքուվաճառքը հաստատող փաստաթղթերը։