Նախատատս կթքեր նրա աչքերի մեջ․ Մարգարիտա Սիմոնյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Նախատատս կթքեր նրա աչքերի մեջ․ Մարգարիտա Սիմոնյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Եկեք վերջ տանք փառաբանել մեր նախնիներին եւ մի պրագմատիկ հարց տանք մեզ, իսկ ինչ են կտակել այդ նախնիները իրենցից հետո մեզ։ Ոչինչ, առավել քան ոչինչ։ Քանի որ ոչինչն այն է, երբ դու պետք է սկսես զրոյից, իսկ մենք դեռ չգիտեմ, թե որ մինուս քանիսից ենք սկսելու, քանի որ մեր նախնիները մեզ ցեղասպանությունների, ստորացումների դավաճանությունների եւ անբարոյականությունների այնպիսի պաշար են թողել, որը հաղթահարելը, պարզվում է, դժվար է, չափազանց դժվար է։ Ես դատապարտում եմ մեր նախնիներին, անիծում նրանց, քանի որ նրանք ոչինչ չեն արել այն բանի համար, որպեսզի մենք այսօր ապրենք ավելի հպարտ եւ ավելի արժանապատիվ։ Մեր նախնիները չեն հոգ տարել իրենց ժառանգների համար, թեկուզ եւ այնպես, ինչպես բնազդաբար անասունն է հոգ տանում իր սերնդի համար։ Ես դատապարտում եմ բոլոր նրանց, ովքեր հիանում ենք մեր նախնիներով․ Նիկոլ Փաշինյան, 2005 թվական»։

Մեծ տատիկ, իմ ոսկե նախատատ, դու որ  վերապրել ես ցեղասպանություն եւ դաստիարակել ես ինձ անխորտակելի հարգանքով՝ առ մարդկության պատմության մեջ նախադեպը չունեցող կոտորածի նահատակների հանդեպ, լավ է, որ չես տեսնում սա, հարազատս։ Չես իմանա, որ Հայաստանը ղեկավարելու համար մի մարդու են նշանակել, ով քեզ, ում աչքի առաջ յաթաղաններով սպանել են ողջ ընտանիքին եւ միայն ավագ քույրդ է կարողացել ինքնուրույն ջրահեղձ լինել, որպեսզի յանիչարների բաժին չդառնա, Քեզ, որ սուրբ ես, մեղադրում է «ցեղասպանությունների եւ անբարոյականության մեջ»։ Հիմա ես հասկանում եմ, թե ինչու իմ գրառումը այդքան աղմուկ հանեց Հայաստանում։ Ես իրականում էլ չեմ հանդիսանում մասնիկն այն հասարակության, որը կարող է ուրախանալ այն մարդու իշխանությամբ, ով արհամարհում է մեծ պատմությունը Հայոց, անիծում է նախնիներին եւ չի հարգում ցեղասպանության նահատակներին։ Ամոթալի եւ մանկուրտ է նա։ Իմ նախատատը կթքեր նրա աչքերի մեջ։ Ամոթ»․- գրել է Մարգարիտա Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում։