Ադրբեջանում մեկ օրում կորոնավիրուսով նոր վարակման 158 դեպք է հայտնաբերվել

Ադրբեջանում մեկ օրում կորոնավիրուսով նոր վարակման 158 դեպք է հայտնաբերվել

Ադրբեջանում մեկ օրում կորոնավիրուսով հիվանդացածների թիվն ավելացել է 158-ով։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի կառավարությանը կից գործող օպերատիվ շտաբը։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանում կորոնավիրուսով հիվանդացել է 3 138 մարդ։ Առողջացածների թիվը կազմում է 1944 մարդ։ Մահացածների թիվը կազմում է 36 մարդ։ 1158 մարդ շարունակում է բուժում ստանալ ստացիոնար պայմաններում։ Ընդ որում, 41 պացիենտի վիճակը ծանր է, 52-ինը՝ միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ կայուն։ Իրականացվել է 226005 թեստավորում։