Նորանշանակ պաշտոնյան խիստ դատապարտում է ՀԱՊԿ շրջանակներում վարչապետի գործողությունները

Նորանշանակ պաշտոնյան խիստ դատապարտում է ՀԱՊԿ շրջանակներում վարչապետի գործողությունները

«Ռեստարտ» նախաձեռնության ղեկավար Դավիթ Պետրոսյանը նոր պաշտոն է ստացել: Տխրահռչակ քաղակտիվիստ Դավիթ Պետրոսյանը վերջերս կարիերայի թռիչքաձև աճ է ունեցել: Երիտասարդը աշխատանքի է անցել Անվտանգության խորհուդի քարտուղարի գրասենյակում, Արմեն Գրիգորյանի օգնականի պաշտոնում: Թե ինչպես է քաղակտիվիստը այս պաշտոնը ստացել, գաղտնիք է մնում, բայց ինչպես ասացին մեր աղբյուրները նրան սկզբում փորձել են տեղավորել ԵՊՀ ռեկտորի օգնականի պաշտոնում, սակայն նորանշանակ ռեկտորը խիստ դեմ է եղել, արդյունքում կանգնել են ԱԽՔ-ի տարբերակի վրա:

Այս նշանակումը ուշագրավ ա նրանով, որ որ օրերս ՀԱՊԿ խորհրդի որոշման դեմ տարածված հայտարարության տակ կա նաև «Ռեստարտ գիտակրթական հիմնադրամ» ստորագրությունը, ստացվում է, որ նորանշանակ պաշտոնյան խիստ դատապարտում է ՀԱՊԿ շրջանակներում վարչապետի վերջին գործողությունները: Փաստորեն ԱԽՔ գրասենյակի աշխատակիցը դեմ է, որ անվտանգության նկատառումներից ելնելով, ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորքերը մեկնեն Ղազախստան: 

Հիշեցնենք, որ Դավիթ Պետրոսյանը հայտնի է նաև Նարեկ Մալյանի աղբարկղը նետելու փորձով, ինչը ոստիկանների կողմից կանխվել էր: Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ պարոն Պետրոսյանից, թե՛ իր նշանակման մասին, թե՛ այն հայտարարության մասին, որը ինքը ստորագրել է, սակայն նա ասաց, որ չի պատրաստվում պատասխանել մեր հարցերին, իսկ ԱԽՔ գրասենյակի մամուլի պատասխանատուն ասաց, որ ավելի ուշ կկապվի մեզ հետ, հիմա հանդիպման է:

Հետաքրքիր է, ինչ է մտածում Դավիթ Պետրոսյանի անմիջական ղեկավար Արմեն Գրիգորյանը՝ այդ հայտարարության և Պետրոսյանի դիրքորոշման վերաբերյալ: