Սելարայանը՝ Ուելսի հետ խաղից առաջ

Սելարայանը՝ Ուելսի հետ խաղից առաջ

Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում այսօր՝ հունիսի 16-ին, կկայանա Ուելս-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը։

Ընտրական խմբում Հայաստանի հավաքականը դեռևս միավոր չունի։ Մեր ընտրանին մեկ հանդիպում է անցկացրել ու  սեփական հարկի տակ զիջել Թուրքիայի հավաքականին 1։2 հաշվով։ Ուելսի ընտրանին երկու խաղ է անցկացրել և ունի 4 միավոր։ Հայաստանի հավաքականն այսօր Ուելսի հավաքականի հետ մրցելու է առաջին անգամ։

«Կարծում եմ, որ բավականին դժվար խաղ կլինի, կփորձենք պայքարել, կռվել դաշտի միջնամասում, առհասարակ ամենուրեք և խաղալ երեք միավորի համար»,- նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթում ասել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակով Լուկաս Սելարայանը։

«Կարծում եմ, որ այս տարի մենք շատ ավելի լավ թիմ ունենք, բավականին տաղանդավոր ֆուտբոլիստներ կան և մեր նպատակը լինելու է փորձել որակավորվելու Եվրո-2024-ին»,- ասել է նա։