Պատգամավորներին լարված օրեր են սպասվում

Պատգամավորներին լարված օրեր են սպասվում

Այսօր մեկնարկել է Ազգային ժողովի հերթական քառօրյան, որն ամենայն հավանականությամբ կընդհատվի մայիսի 28-ին, քանի որ օրը տոնական է, ոչ աշխատանքային, այդ օրը Հայաստանը նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության օրը: Հաջորդ օրը ըստ ամենայնի կավարտվի հերթական քառօրյան, կսպառվի օրակարգում ընտրված հարցերը, սակայն ԱԺ նախագահի կարգադրությամբ հերթական նիստի ավարտից անմիջապես հետո կհրավիրվի արտահերթ նիստ: Օրակարգում երկու նախագիծ է, երկուսն էլ կքննարկվեն 24-ժամյա ռեժիմով՝ «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին Նարեկ Զեյնալյանի նախագիծը եւ Աննա Կարապետյանի ու Վլադիմիր Վարդանյանի՝ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագիծը, որոնք առավել մանրամասն կներկայացնենք առաջիկայում: