5 սխալ, որ անում են գրասենյակային աշխատողները՝ սնվելիս

5 սխալ, որ անում են գրասենյակային աշխատողները՝ սնվելիս

Գրասենյակային աշխատողները ամենախոցելի մարդկանցից են համարվում։ Նրանք ունեն չափազանց անկայուն սնման ռեժիմ։ Պատճառը ժամանակի սղությունն է։ Իսկ նստակեցությունը դժվարացնում է մարսողության պրոցեսը։

MedikForum-ը նշում է, որ որպես կանոն, գրասենյակային աշխատողների մոտ կա սնվելու հետ կապված հինգ սխալ։ Առաջինը՝ չնախաճաշելն է։ Սխալ է աշխատանքի գնալուց առաջ պարզապես թեյ կամ սուրճ «ոտքի վրա» խմելը։ Նախաճաշը նպաստում է աշխատունակության բարձրացմանը, լրացնում էներգիայի պակասը եւ այլն։ Լուրջ սխալ է նաեւ ծամոնի, կոնֆետների եւ չիփսերի չարաշահումը, սուրճի չարաշահումը։

Օրական թույլատրվում է երկու բաժին սուրճի օգտագործում։ Կրկին՝ ժամանակի սղության պատճառով չճաշելը նույնպես վնասակար է օրգանիզմի համար եւ վերջապես, արդեն տուն վերադարձից հետո հագեցած ընթրիքը կամ ուշ ճաշելը արդեն իսկ հաջորդ եւ վերջին խնդիրն է։