Լկտիությունը սահմաններ չունի, սրանց նայեք․ կռիվ՝ ավագանու նիստին (տեսանյութ)

Լկտիությունը սահմաններ չունի, սրանց նայեք․ կռիվ՝ ավագանու նիստին (տեսանյութ)

Երեւանի քաղաքապետարանի ավագանու այսօրվա նիստին կրկին վիճեցին «Լույս» խմբակցության անդամները իշխանականների, մասնավորապես՝ քաղաքապետի եւ վերջինիս խորհրդականի հետ։

Երբ քննարկվում էր Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի տեղադրման հարցը, «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանն անդրադարձավ օրակարգի նախորդ հարցին՝ խոսելով աղբի վերաբերյալ, քաղաքապետն ասաց՝ խոսի քննարկվող հարցից։

Վարդանյանը շարունակեց, ինչին ի պատասխան անջատվեց վերջինիս բարձրախոսը։ Խորհրդականն էլ ասաց, որ կարող են սանկցիաներ կիրառել՝ ընդհուպ դահլիճից դուրս հանել։

Կրքերը թեժացան․ «Լույսի» ավագանու անդամ ԱՆի Խաչատրյանն ասաց, որ նույնիսկ Տարոն Մարգարյանն այսպիսին չի եղել․ «Այս իշխանության լկտիությունը սահմաններ չունի, սրանց նայեք»։