Փաստորեն իշխանությունը որոշել է, որ կուսության ստուգումը բռնության տեսակ է

Փաստորեն իշխանությունը որոշել է, որ կուսության ստուգումը բռնության տեսակ է

Փաստաբան Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Փաստորեն իշխանությունը որոշել է, որ կուսության ստուգումը բռնության տեսակ է, ուստի՝ ստուգողներին պետք է քրեական պատասխանատվության ենթարկել․․․

Քանի որ ես քրեական ուղղվածությամբ փաստաբան եմ, ուստի՝ այս անհեթեթ նախաձեռնությունից մի շարք հարցեր են առաջանում․

1) Կուսության ստուգման ձև է նաև սեռական հարաբերություն ունենալը կույսի հետ, քանի որ «ստուգել» նշանակում է պարզել որևէ բանի կամ հանգամանքի առկայությունը։

Արդյո՞ք ճիշտ եմ հասկանում, որ այսուհետ քրեական պատասխանատվության են ենթարկվելու կույսի հետ սեռական հարաբերություն ունեցած բոլոր տղամարդիկ։

2) Արդյո՞ք հանցանգործություն է համարվելու հարսանիքից հետո «Կարմիր խնձոր» տանելը։ 

3) Արդյո՞ք բժշկական մեթոդներով կուսաթաղանթի վերականգնումը համարվելու է  հանցանքի պարտակում կամ հանցանք կատարած անձին աջակցել (քր․օր․ 474 հ․)

4) Ֆրիդրիխ Շիլլերը  1801 թվականին գրել է «Օռլեանի կույսը» ստեղծագործությունը։ 

Արդյո՞ք պետք է պարզել, թե ով էր ստուգել, որ հաստատապես գիտեր նրա կույս լինելը և ենթարկել քրեական պատասխանատվության։

5) Ների՛ր, ո՛վ կույս, որ հուզեցի
Խաղաղ կուրծքդ կուսական,
Մեղսոտ սրտով ես չուզեցի
Կործանել քո ապագան:
Այն մի անմեղ խաղ էր, հոգի՛ս,
Պատանեկան հասակի,
Որ անցնելով պատճառ դարձավ
Քո աչքերիդ արցունքի:
Հովհ․Թումանյան 1889թ․

Տեսնես Թումանյա՞նն էր ստուգել, թե՞ հարցրել էր ստուգողին․․․»։