ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ՝ «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովի հովանավոր

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ՝ «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովի հովանավոր

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մասնակցեց «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային
համաժողովին, որը տեղի ունեցավ օգոստոսի 17-ին Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում:
Հանդիսանալով ֆորումի հովանավոր՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, համաժողովին զուգահեռ մեկնարկած
տեղական արտադրանքի էքսպո-ցուցահանդեսին առանձնացավ իր տաղավարով՝ մասնակիցներին ներկայացնելով Բանկի պրոդուկտներն ու ծառայությունները:
Բանկի պատվիրակությունը ներկայացնում էին Գլխամասային գրասենյակի, ինչպես նաև «Հրազդան» մասնաճյուղի աշխատակիցներն ու կառավարիչը:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրեց մարզի զարգացման հայեցակարգը, առանձնացնելով չորս գերակա ուղղություններ: Համաժողովի ընթացքում ներկայացվեց տասը հաջողված ձեռնարկությունների և շուրջ 25 ներդրումային ծրագրերի պատմություններ:

Դիմելով համաժողովի մասնակիցներին՝ ՀՀ վարչապետը նշեց, որ Կոտայքն արդյունաբերական
Հայաստանի ամենահզոր կենտրոններից մեկն է եղել և այսօր էլ առաջնային խնդիրներից է ապահովել պայմաններ ինչպես մարզում, այնպես էլ ամբողջ երկրում ոլորտը զարգացնելու համար:
Ֆորումի ընթացքում ցուցադրվեց մարզի ներդրումային գրավչության մասին պատմող ֆիլմ, տեղի
ունեցավ պանելային քննարկում:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, կարևորելով մարզերի զարգացման ռազմավարությունը, տեղական
արտադրողին ներկայացրեց ակտիվորեն զարգացող պրոդուկտները փոքր և միջին բիզնեսի համար:
Գործարարները հնարավորություն ունեցան ծանոթանալ Բանկի ծառայությունների և լուծումների
ամբողջական փաթեթին՝ նոր գաղափարներ կյանքի կոչելու և արդեն գործող ծրագրերը խթանելու
ակնկալիքով: