Պրոռուսական կուսակցությունը հաղթել է Սլովակիայի ընտրություններում
Սլովակիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ձայների 99,57%-ի հաշվարկից հետո հաղթում է նախկին վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի ձախակենտրոն՝ «Ուղղությունը՝ Սոցիալ ժողովրդավարություն» կուսակցությունը։
Նման տվյալներ է հրապարակում Topky-ն, փոխանցում են ռուսական ԶԼՄ-ները։
Խորհրդարան մտնելու համար կուսակցությունները պետք է հավաքեն ձայների առնվազն 5 տոկոսը, կոալիցիաները՝ առնվազն 7 տոկոս։ Հաղթողի արդյունքը ձայների 23,28 տոկոսն է։
Երկրորդ տեղում «Առաջադիմական Սլովակիա»-ն է՝ ձայների 17,07%-ով, երրորդում՝ սոցիալ-դեմոկրատական «Ձայն» կուսակցությունը՝ 14,95%-ով։
Ռոբերտ Ֆիցոն Սլովակիայի վարչապետն էր 2006-2010 և 2012-2018 թվականներին: Նա կենտրոնացել է Ռուսաստանի հետ փոխշահավետ հարաբերությունների վրա և մի քանի անգամ հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ֆիցոն Ուկրաինայի նոր իշխանություններին մեղավոր է անվանել 2014 թվականին զինված հակամարտության։
Կարծիքներ