Մարտի 24-ից սկսած՝ շուրջ 260 կազմակերպությունում իրականացվել են մշտադիտարկումներ․ 38 կազմակերպության գործունեությունը 6 ժամով դադարեցվել է

Մարտի 24-ից սկսած՝ շուրջ 260 կազմակերպությունում իրականացվել են մշտադիտարկումներ․ 38 կազմակերպության գործունեությունը 6 ժամով դադարեցվել է

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը մարտի 24-ից սկսած՝ շուրջ 260 կազմակերպությունում իրականացրել է մշտադիտարկումներ: Դրանց արդյունքում 38 կազմակերպության (ներառյալ մասնաճյուղերը) գործունեությունը 6 ժամով դադարեցվել է արձանագրված խախտումների պատճառով՝ աշխատողներն ապահովված չեն եղել դիմակներով ու ձեռնոցներով, աշխատողներին օրը երկու անգամ ջերմաչափում չի կատարվել, չեն ապահովվել ծորակից մշտական ջրի առկայությունն ու հանդերձարաններով ապահովումը: Խախտումներով գործողների կողքին աշխատում են նաեւ բարեխիղճ տնտեսվարողներ, որոնք առանձնացվել են մշտադիտարկման արդյունքում եւ ներկայացվում են կցվող ֆոտոշարքով։ ԱԱՏՄ-ն հորդորում է խստորեն պահպանել Պարետի որոշմամբ հաստատված ուղեցույցով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը՝ զերծ մնալու պատասխանատվությունից։

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ