Պուտինը կազդի G20-ի վրա՝ նույնիսկ չմասնակցելով գագաթնաժողովին․ FT

Պուտինը կազդի G20-ի վրա՝ նույնիսկ չմասնակցելով գագաթնաժողովին․ FT

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ռուս-ուկրաինական հակամարտությունը լինելու են Ինդոնեզիայում G20 գագաթնաժողովի քննարկման առանցքում, չնայած այն հանգամանքին, որ Պուտինն ինքը հրաժարվել է մասնակցել դրան։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։

«Վլադիմիր Պուտինը որոշել է բաց թողնել այս շաբաթ Բալիում կայանալիք G20-ի ղեկավարների հանդիպումը: Բայց Ռուսաստանի նախագահը և Ուկրաինայի հետ նրա հակամարտությունը, որը խորապես պառակտել է աշխարհի խոշորագույն տնտեսությունները և առաջացրել անհամար գլոբալ ճգնաժամեր, այնուամենայնիվ, գերիշխելու են գործընթացում»,-գրում է պարբերականը։

Financial Times-ը մանրամասնում է, որ համաշխարհային առաջնորդները ժամանում են Ինդոնեզիա ակնհայտ տարաձայնություններով՝ կապված ռուս-ուկրաինական հակամարտության, պատերազմի ավարտի հետ, ինչպես նաև, թե ով է այդ ամենի մեղավորը։