ԱՄՆ-ն քննարկում է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների հարցը․ Reuters

ԱՄՆ-ն քննարկում է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների հարցը․ Reuters

G20-ի գագաթնաժողովին ընդառաջ ԱՄՆ-ը քննարկում է ռուսաստանյան մասնավոր անձանց և ընկերությունների դեմ  նոր պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենին։

Նա նշել է, որ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները կվերաբերեն «այն անձանց և ընկերությունների ցանցին, որը զբաղվում է ռազմական տեխնոլոգիաների գնմամբ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների համար»: 

Դրանք կվերաբերեն 14 ֆիզիկական և 28 իրավաբանական անձանց։