Սլովենիայում առաջին անգամ կին նախագահ է ընտրվել

Սլովենիայում առաջին անգամ կին նախագահ  է ընտրվել

Սլովենիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է անկախ թեկնածու, փաստաբան և քաղաքացիական ակտիվիստ Նատաշա Պիրց Մուսարը։

Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Քվեարկությունը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին, երկրում աշխատել է մոտ երեք հազար ընտրատեղամաս։

Հաղորդվում է, որ ընտրություններն անցել են առանց միջադեպերի։

Սլովենիայի նախագահի պաշտոնի համար պայքարում էր նաև երկրի նախկին արտգործնախարար Անժե Լոգարը։