Բայդենը ցանկանում է վերսկսել երկխոսությունը Սի Ծինփինի հետ․ AFP

Բայդենը ցանկանում է վերսկսել երկխոսությունը Սի Ծինփինի հետ․ AFP

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ցանկանում է վերսկսել երկխոսությունը և հաստատել «զսպումների և հավասարակշռության» մեխանիզմ՝ երկուշաբթի իր չինացի գործընկեր Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ։

Այս մասին հայտնում է France-Presse-ը (AFP), հղում կատարելով Սպիտակ տան ներկայացուցչին։

Բայդենը լի է վճռականությամբ՝ ամրապնդելու կապերը, ինչպես նաև սահմանելու երաշխիքներ, որոնք կօգնեն «մրցակցությունը չվերածել տերությունների միջև առճակատման»։

ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների հանդիպումից հետո Բայդենը «կպատասխանի լրագրողների հարցերին։