Կորոնավիրուսային իրադրությունը Վրաստանում՝ նոյեմբերի 18-ին

Կորոնավիրուսային իրադրությունը Վրաստանում՝ նոյեմբերի 18-ին

Նոյեմբերի 18-ին, ըստ վրացական կառավարական stopcov.ge կայքի տվյալների, Վրաստանում արձանագրվել է նոր տիպի կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման 3443 նոր դեպք։ Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 37 մարդ։

Մահացությունների ընդհանուր թիվը հասել է 815-ի։ Կորոնավիրուսից առողջացել է 23 539 մարդ։ Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 71 468 մարդ։ Համավարակի սկզբից ի վեր, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 89 395 մարդ։