Բանակի մասին գեղեցիկ խոսքեր ասելը քիչ է, պետք է գործ արվի
«Այսօր Հայոց բանակը չեմ ուզում ճանաչել որպես պարտված բանակ։ Շատ կուզեի, որ բանակը տեսանելիորեն հզորանար, որ բանակում պաշտպանվեին զինվորի իրավունքները եւ որ բանակում լիներ սոցիալական արդարություն։ Այսօր «Հրապարակի» հետ զրույցում նմանօրինակ տեսակետներով կիսվեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ Վերջինիս պնդմամբ՝ իշխանությունները պետք է ամբողջությամբ նվիրվեն բանակին։ Ինչպես զինվորներն են հայրենիքին նվիրվել, այնպես էլ նվիրվեն՝ իշխանավորները։ Միայն նվիրվածությունը կփրկի բանակը։ Գեղեցիկ խոսքեր ասելը քիչ է, պետք է գործ արվի»։
Այն հարցին, թե գործ չի՞ արվում արդյոք, մեր զրուցակիցը շեշտեց հետեւյալը․
«Ինչ-որ բաներ արվում են, բայց պետք է արվի ավելին, արվի նպատակաուղղված կերպով», -նշում է Ժաննա Ալեքսանյանը։
Կարծիքներ