Հովհաննես Հովհաննիսյանն ընտրվեց ռեկտորի պաշտոնում

Հովհաննես Հովհաննիսյանն ընտրվեց ռեկտորի պաշտոնում

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Երևանի պետական համալսարանում այսօր տեղի են ունենում ռեկտորի ընտրություններ, որոնց մասնակցում է միայն մեկ թեկնածու՝ Կառավարության կողմից առաջադրված, այժմյան ԺՊ Հովհաննես Հովհաննիսյանը։

ԵՊՀ միջանցքում սակավաթիվ ուսանողներ ակցիա էին իրականացրել պլակատներով, նաեւ թղթեր նետեցին օդ։ Պլակատներին գրված էր «Ոչ ԵՊՀ-ի ՔՊ-ացմանը»։

Քիչ առաջ ավարտվեց ռեկտորի ընտրությունը։ Հովհաննես Հովհաննիսյանը 12 կողմ, 5 դեմ,3 անվավեր ձայներով ընտրվեց ռեկտորի պաշտոնում։