Լոռու մարզպետը՝ սահմանափակումների մասին

Լոռու մարզպետը՝ սահմանափակումների մասին

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է՝ 

«ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ_"ԳԼՈՐԻԱՆ" ՎԱՂՎԱՆԻՑ ՄԵԿ ՇԱԲԱԹՈՎ ՉԻ ԱՇԽԱՏԻ .

Սիրելի լոռեցիներ, Պարետի մարտի 24_ի թիվ 14 որոշմամբ հաստատվել է Հայաստանի ողջ տարածքում տնտեսական գործունեության սահմանափակումների ցանկը: Ըստ այդմ, մինչև մարտի 31_ը տեքստիլ արտադրությամբ զբաղվողները կդադարեցնեն իրենց գործունեությունը: Այս որոշումը Լոռու մարզի մասով տարածվում է "Գլորիա", "Սարտոն", Սպիտակի, Տաշիրի, Ալավերդու և ընդհանրապես, բոլոր մեծ ու փոքր կարի արտադրամասերի վրա, որոնք վաղվանից չեն աշխատի:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Այն արդեն իսկ հրապարակված է, հետևաբար նաև ուժի մեջ է մտել»: