Արցախում գազամատակարարումը վերականգնված է

Արցախում գազամատակարարումը վերականգնված է

Hraparak.am-ի տեղեկություններով, «Արցախգազ» ընկերությունը գիշերվանից ստացել է գազը, սակայն բոլոր բաժանորդներին այն հասանելի կլինի մինչև ուշ երեկո։ Ամբողջ գիշեր կատարվել են տեխնիկական ստուգումներ և «Արցախգազ» ընկերությունը, վստահ լինելով, որ ամեն ինչ նորմալ է, առավոտյան արդեն սկսել է գազամատակարարումը բնակիչներին։

 Գազամատակարարումը տեխնիկական առումով պայմանավորված՝ բնակիչներին է հասնում մաս-մաս՝ համայնք առ համայնք, թաղամաս առ թաղամաս՝ մինչև գազատար խողովակները լիրարժեք լցվեն գազով։Փաստն այն է, որ գազը կա, ժողովուրդն արդեն օգտագործում է։