Վարչական դատարանը վարույթ է ընդունել Ա1+ի հայցն ընդդեմ կառավարության

Վարչական դատարանը վարույթ է ընդունել Ա1+ի հայցն ընդդեմ կառավարության

Վարչական դատարանը վարույթ է ընդունել Ա1+ի հայցն ընդդեմ կառավարության՝ եթերազրկման ակտերն առ ոչինչ ճանաչելու վերաբերյալ: Վիճարկվում են 2002-2003 թթ. վարչական ակտերը, որոնք, փաստաբան Արա Ղազարյանի խոսքով, ընդունվել են արդարադատության ակնհայտ ոտնահարմամբ:

Խոսքն այն 7 մրցույթների վերաբերյալ կայացված վարչական ակտերի մասին է, որոնց նպատակն, ըստ նրա, ոչ թե հեռարձակման ոլորտի բարելավումն էր, այլ Ա1+-ի եթեր վերադարձը թույլ չտալը: Մրցույթների անցկացման ընթացակարգերը, փաստաբանի պնդմամբ, ծառայում էին քողարկված քաղաքական օրակարգի: Վարչական դատարանի որոշումից հետո հաջորդ քայլը, փաստաբանի խոսքով, կլինի փոխհատուցման պահանջ ներկայացնելը: