Ադրբեջանի հավաքականի ֆուտբոլիստի վարսահարդարը հայ է

Գերմանական Աուե-Բեդ-Շլեմա քաղաքում հայազգի երիտասարդ վարսահարդար Հովիկ Մանուկյանը կարողանում է հաջողությամբ զարգացնել իր բիզնեսը: Նա Գերմանիա է տեղափոխվել 2012 թվականին և կարողացել է ընդամենը 3,5 ամսվա ընթացքում կարգավորել իր բիզնեսի հարցերը:
Հիմա 22-ամյա վարսահարդարի հաճախորդների թվում կան նաև շատ հայտնի մարդիկ, այդ թվում՝ ադրբեջանցիների:
«Վարսավիրանոցը բացելուց ընդամենը 2 օր հետո իմ հաճախորդներից մեկը դարձավ «Էրցգեբիրգե Աուե» ակումբի ֆուբոլիստ Դմիտրի Նազարովը (Ադրբեջանի հավաքականի խաղացող է)»,-պատմել է Մանուկյանը:
Նշենք, որ 2017 թվականին գերմանական քաղաքի իշխանություններն օգնել են Մանուկյանի ընտանիքին խուսափել արտաքսումից:
Կարծիքներ