Պուտինն ու իր շրջապատը դեպրեսիայի մեջ են

Պուտինն ու իր շրջապատը դեպրեսիայի մեջ են

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շրջապատը յուրատեսակ դեպրեսիայի մեջ ընկավ այն բանից հետո, երբ Հաագայի միջազգային քրեական դատարանը նրա ձերբակալության օրդեր արձակեց։ 

Այս մասին Ռադիո NV-ին տված հարցազրույցում ասել է Վլադիմիր Պուտինի նախկին սփիչռայթեր, քաղաքագետ, հրապարակախոս Աբբաս Գալլյամովը։

«Դրանից հետո նրանք բոլորը ցնցված են: Ձերբակալության այս հրամանը շատ ուժեղ, շատ բացասական, տագնապալի տպավորություն թողեց Պուտինի շրջապատի վրա։ Նրանք, որոնք ավելի խելացի են, դեռ դրանից առաջ՝ պատերազմի սկզբից, հասկանում էին, որ պետք է հեռու մնալ, մի կերպ խուսափել, որ հենց այդպես չստացվի։ Իսկ հիմա պաշտոնապես տեղեկացվել են․ նրանք բոլորն, ըստ էության, ստացել են փաստաթուղթը»,- ասել է նա։

Քաղաքական ստրատեգի խոսքով՝ բոլորը, ովքեր շրջապատված են ռուս «բռնապետով», այդ պահից հասկացել են, որ եթե նա կատարեն Պուտինի հրամանը, ապա դառնում են հանցակից և առաջնորդի հետ կանգնելու են դատարանի առջև։

Գալլյամովը նաև վստահեցրել է, որ դրա պատճառով սկսվել է «սարսափելի դեպրեսիա», և ոչ բոլորը կարող են «խուսափել և մի կողմ քաշվել», քանի որ Պուտինը կարող է դա ընկալել որպես դավաճանություն։

«Պուտինը, ով նման իրավիճակում հիստերիայի մեջ է ընկնում, հաստատ չի խնայի։ Նրանք հիմա շփոթված են ու չգիտեն ինչ անել։ Նրանք այժմ գոյատևման ռազմավարություն չունեն»,- նշել է Պուտինի նախկին աշխատակիցը։