Միշտ երիտասարդ. 74-ամյա Պուգաչովան նոր լուսանկար է հրապարակել (լուսանկար)

Միշտ երիտասարդ. 74-ամյա Պուգաչովան նոր լուսանկար է հրապարակել (լուսանկար)

Ալլա Պուգաչովան սոցցանցերում նոր լուսանկար է հրապարակել Իսրայելից։ Նկարում նա հայտնվել է թարմ գարնանային տեսքով։

Լուսանկարում Պրիմադոննան կանգնած է ծաղիկներով շրջապատված՝ լայն գոտիով և բաց գույնի ծաղկային զգեստով։ Երգչուհին նայում է հեռուն և ուրախ ժպտում.

«Շնորհավոր Սուրբ Զատիկ»,-լուսանկարին կից լակոնիկ կերպով գրառել է ռուսական էստրադայի գերաստղը։
Շատերը մեկնաբանություններում ի պատասխան շնորհավորել են նրան։

Հիշեցնենք, որ Ալլա Պուգաչովան և իր երեխաները 2022 թվականի սեպտեմբերին թռչել են Իսրայել՝ առանց հետադարձ տոմսի։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ընտանիքը, Մաքսիմ Գալկինի հետ ապրում է Կեսարիայում և նախատեսում է սեփական գույք ձեռք բերել։

Այս հանգստյան օրերին Պուգաչովան նշել է իր 74-ամյակը։ Աստղային մայրիկի ծննդյան նախօրեին Քրիստինա Օրբակայտեն նոր երգ է թողարկել՝ նվիրված Դիվային։

Հավելենք, որ Պուգաչովային և նրա ամուսնուն ՌԴ-ում համարում են «օտարերկրյա գործակալ»՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը քննադատելու համար։ Բացի այդ, Պրիմադոննային մեղադրում են ուկրաինական բանակի ֆինանսովորման մեջ։