Վանում երկրաշարժ է գրանցվել

Վանում երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում հերթական երկրաշարժն է գրանցվել։ Այս մասին հայտնել է երկրի արտակարգ իրավիճակների գործակալությունը (AFAD)։

Նշվում է, որ տեղական ժամանակով ժամը 07:07-ին 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Վանի նահանգի Չալդիրան շրջանում։ Ստորգետնյա ցնցումների խորությունը կազմել է 7 կմ։

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։