Դեմ ենք այս եղանակով սահմանազատմանը՝ միակողմանի զիջումներին․ բաղանիսցիները չեն հաշտվելու

Դեմ ենք այս եղանակով սահմանազատմանը՝ միակողմանի զիջումներին․ բաղանիսցիները չեն հաշտվելու

Ժողովուրդը փակել է ճանապարհն ու այդպիսով իր անհամաձայնությունն է հայտնում ստեղծված իրավիճակին։

«Հրապարակի» հետ զրույցում ասաց Բաղանիսի նախկին գյուղապետ Նարեկ Սահակյանը։ Նա հավելեց, որ ցանկացած նորմալ մարդ դրան դեմ կլինի։ Մեր զրույցի ընթացքում կողքից լսվում էին բորբոքված տղամարդկանց բարձր տոնով բացականչություններ։ Մեր հարցին, թե քայլերի ինչ ծրագիր ունեն, ասաց, որ բնակիչները իրենց դիտարկումներն ու կարծիքը ներկայացրել են։

«Մարդիկ իրենց պահանջը ներկայացրել են, որ մենք այս եղանակով սահմանազատմանը դեմ ենք, միակողմանի զիջմանը մենք դեմ ենք»,-ասաց Բաղանիսի նախկին գյուղապետը, ով  կատակով ասաց, որ նախկիններից է։

Նարեկ Սահակյանը հավելեց, որ հայտարարության մեջ նշված է նախնական համաձայնության են եկել կողմերը, հետևաբար դա վերջնական չի։ Մեր դիտարկմանը, որ ՀՀ ԶՈՒ-ն պիտի դուրս գա հայկական դիրքերից, Բաղանիսի նախկին գյուղապետն ասաց․

«Անելիքների մասին հետո, մի քիչ հետո կզանգեմ»- ասաց Սահակյանն ու անջատեց հեռախոսը։