Կինը 11 ամիս հիվանդ է եղել կորոնավիրուսով 

Կինը 11 ամիս հիվանդ է եղել կորոնավիրուսով 

Կինը կորոնավիրուսով հիվանդ է եղել 335 օր՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ։ Գիտնականները համեմատել են կնոջից վերցված կենսանյութ եւ հիվանդության սկզբում, եւ վերջում, ու պարզել, որ ամերիկացի այդ կնոջ օրգանիզմում այդքան ժամանակ «ապրել» են նույն վիրուսները։

Կնոջ իմունիտետը թուլացված է եղել հակաուռուցքային թերապիայով, եւ ամենայն հավանականությամբ, հենց դա է եղել պատճառը, որ հիվանդությունը նրա մոտ այդքան երկարաձգվել է։