Ապրիլի 22-ին Մոսկվայում կհանդիպեն Պուտինն ու Ալիևը․ Կրեմլ

Ապրիլի 22-ին Մոսկվայում կհանդիպեն Պուտինն ու Ալիևը․ Կրեմլ

Ապրիլի 22-ին Մոսկվայում կկայանան Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի բանակցությունները։

Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ղեկավարն աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում։

«Նախատեսվում է քննարկել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման առանցքային հարցերը, ինչպես նաև մտքերի հանգամանալից փոխանակում անցկացնել տարածաշրջանային արդի հարցերի շուրջ»,- հայտնում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։