Հայ ազատագրական պայքարը չի սկսվել և չպետք է ավարտվի Նիկոլ Փաշինյանով

Հայ ազատագրական պայքարը չի սկսվել և չպետք է ավարտվի Նիկոլ Փաշինյանով

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պետք է արձանագրել, որ  Նիկոլը ոչ միայն չի պայքարում Արցախի համար, այլև, նա չի թույլատրելու որևէ մեկին պայքարել Արցախի համար: Նիկոլի բռնապետական այս ռեժիմի կողմից Դաշնակցության դեմ սկսած հալածանքների նոր ալիքը դրա վառ ապացույցն է: Պարզ է, որ եթե Դաշնակցությունը Ֆրանսիայում հանուն Արցախի ցույց և ֆրանսիական քաղաքական էլիտաների համախմբում է կազմակերպում, Նիկոլի իշխանությունն էլ Հայաստանում պետք է հալածի դաշնակցականներին։  Այսպես կվերաբերվի բոլորի նկատմամբ, ովքեր կփորձեն պաշտպանել Արցախը: Ուստի հայ ժողովրդին ոչինչ չի մնում քան սահմանազատել Նիկոլի իշխանությունը հայ ժողովրդից և դիտարկել այդ խմբակը որպես հակազգային: Հայ ազատագրական պայքարը չի սկսվել Նիկոլ Փաշինյանով և չպետք է ավարտվի Նիկոլ Փաշինյանով» :