Արևմտյան նշանակումներով Ռուսաստա՞ն եք «խաղացնում»

Արևմտյան նշանակումներով Ռուսաստա՞ն եք «խաղացնում»

2016 թվականին Կարեն Անդրեասյանը ՄԻՊ-ի պաշտոնից հրաժարական տվեց։ Թե ինչու հրաժարական տվեց, այդպես էլ չիմացվեց։ Բազմաշերտ պատճառներ էին շրջանառվում։ Գլխավոր հիմնավորումն  այն էր, որ նա հրաժարական է տվել այն ժամանակվա իշխանության ճնշման պատճառով։ Նման պնդում հնչում էր հատկապես ՀԱԿ-ի կողմից։ 

Ինչևէ։ ԱՄՆ դեսպանությունը «ցավակցական հայտարարության նման» մի բան տարածեց։ Այն ժամանակ դրան քիչ ուշադրություն դարձվեց։ Իմ ուշադրությունը գրավեց հատկապես այն, որ ինձ թվաց, թե՝ տնից տեղից հեռու, Կարեն Անդրեասյանի հետ ինչ որ վատ բան է  բան է պատահել։ Ես  մի փոքրիկ հատված մեջ կբերեմ ԱՄՆ-ի դեսպանատան հայտարարությունից․ 

«Նա անխոնջ ու արդյունավետ առաջամարտիկ էր պաշտպանությունից զուրկ մարդկանց համար. այն մարդկանց համար, ովքեր վախենում էին, որ իրենց ձայները կլռեցվեն, եթե իրենք հնչեցնեն անհաճո ուղերձներ, և ցանկացած ՀՀ քաղաքացու համար, ով պայքարում էր, որպեսզի իր իրավունքները հարգվեն: Մենք ամենայն հաջողություն ենք մաղթում նրան իր հետագա ձեռնարկներում: Նա կմնա որպես ԱՄՆ դեսպանության ու ԱՄՆ կառավարության բարեկամ և գործընկեր»:

Այսինքն ԱՄՆ-ի «փորը ցավում էր» Կարենի համար։ Երբ Նիկոլը եկավ ու Կարենին պաշտոններ տվեց, ու Կարենն էլ նրա նկարը կախեց գլխից ու սիրագորով հայտարարություններ արեց, ինչպես ասում են՝ «մատս կծեցի»։ Արդեն հասկանալի դարձավ նրա հրաժարականի ու նոր պաշտոնների սրընթաց նշանակումները։ Չէի էլ կասկածում, որ նա Մեծ Բրիտանիայի, Ամերիկայի ծիածանի տակով անցած կլինի, կարդալով կենսագրությունը, համոզվեցի, որ աշխատել է Մեծ Բրիտանիայում, թելերով կապված է արևմուտքի հետ։  Ես սա գրում եմ նրա համար, որ հասկանաք, թե Նիկոլ Փաշինյանը ինչքանով է «սերտ հարաբերություններ պահել» Ռուսաստանի հետ, երբ նրա բարձրաստիճանները  նշանակվում են Արևմուտքի կողմից։ Սա գիտակ մարդկանց հայտնի է, բայց շարքային քաղաքացին հավատում է, երբ վարչապետն ասում է, որ ինքը Ռուսաստանի հետ ամենալավ բարեկամական հարաբերություններն է ունեցել։ Ու «մուննաթ է գալիս» իր դաշնակցի վրա։ Ընդամենը մի փաստ եմ արձանագրում՝ առանց ընդլայնվելու․

2021 թվականի օգոստոսի 3-ից Կարեն Անդրեասյանը նշանակվում է ՀՀ արդարադատության նախարար։ 

2022 թվականի հուլիսի 4-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Կենտրոն վարչական շրջանի տարածքային խորհրդի նախագահ։ 

2022 թվականի հոկտեմբերի 5-ին իր հրաժարականի դիմումի հիման վրա, նախագահի հրամանագրով ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից։ 

2022 թվականի հոկտեմբերի 6-ին ազգային ժողովի կողմից ընտրվել է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ։ 

2022 թվականի հոկտեմբերի 7-ին ընտրվել է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ։ 

Պատկերացնու՞մ եք՝ ինչ է նշանակում ԲԴԽ նախագահի պաշտոնը, իրավական ինչ մեխանիզմների  է նա տիրապետում։

Ուշադրություն դարձրեք՝ սրընթաց նշանակումն արագացվել է 44- օրյա արցախյան պատերազմից հետո ու աշխարհաքաղաքական բևեռների բախմանը զուգընթաց։ Վերադասավորումները կատարվում են այս մոտեցմամբ։ 
Արևմտյան նշանակումներով «Ռուսաստա՞ն եք խաղացնում» ։