Այս իշխանությունը ինչքան խոսում է խաղաղությունից, այդքան ՀՀ տարածքը փոքրանում է ու զոհեր են լինում

Այս իշխանությունը ինչքան խոսում է խաղաղությունից, այդքան ՀՀ տարածքը փոքրանում է ու զոհեր են լինում

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը միանշանակ իրատեսական չեմ համարում։ Այս իշխանությունները կամ ուղղակի ինքնախաբեությամբ են զբաղված կամ չեն հասկանում, որը այս պայմաններում իրենց որդեգրած քաղաքականությունը աշխատում է հենց թուրքերի օգտին։ Այս մասին քիչ առաջ Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական Արման Աբովյանը։

«Թուրքիայի ու Ադրբեջանի պետական դոկտրինն է նետրալիզացնել կամ ոչնչացնել հայկական գործոնը։ Երբ որ այս իշխանությունները բղավելով խոսում են խաղաղության մասին, ես միշտ հարց եմ տալիս ու ասում, որ դուք իրոք չեք նկատե՞լ, որ այս իշխանությունը ինչքան խոսում է խաղաղությունից, այդքան Հայաստանի տարածքը փոքրանում է, զոհերն էլ ավելանում է։ Իսկ ինչից է սա գալիս։ Սա գալիս է նրանից, որ այս իշխանությունը լիովին զրկված է ռացիոնալ դատողական ունակությունից։ Ի՞նչ երաշխիքներ։ Այսօր միջազգային հանրությունը անգամ իր համար չի կարող երաշխիքներ տալ, էլ ուր մնաց, որ պիտի գա ու հայերին երաշխիքներ տա, հա՞»,- հավելեց նա։