Քիչ առաջ կրկին բերման են ենթարկվել «Ազատագրական շարժման» անդամները 

Քիչ առաջ կրկին բերման են ենթարկվել «Ազատագրական շարժման» անդամները 

«Մենք ծրագիր ենք ներկայացրել մեկշաբաթյա, որ պետք է իրականացնենք իրազեկման ակցիաններ։ Դրանից հետո կտեսնենք, թե ինչ պետք է անենք։ Մեր ակցիայի սիմվոլիզմը կայանում է նրանում, որ ազատագրենք մեր հայրենիքը այլասերումից։ Դրա համար երեկվա ակցիայի համար նախատեսել էինք մի սիմվոլիկ ախտահանում կատարել Կառավարության տարածքը։ Հենց հասանք Կառավարության շենք՝ ոստիկաններն անմիջապես արգելափակեցին մեր ճանապարհը՝ պատճառաբանելով, որ այդ հեղուկը անհայտ հեղուկ է և անապահով բան է։ Իրենց աչքի առաջ խմեցինք այդ հեղուկից, որ տեսնեն ու հասկանան, որ ջուր է ընդամենը։ Հատուկ ախտահանելու տարայի մեջ էինք լցրել ջուրը»- Hraparak.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց «Ազատագրական շարժման» համահիմնադիրներից Սևակ Հակոբյանը։

Սևակ Հակոբյանի խոսքով, երեկ բերման ենթարկվածներին երեք ժամ հետո բաց են թողել։ Մեզ հետ զրույցում Հակոբյանը նշեց, որ երեկ երեկոյան բողոքի ակցիա են իրականացրել Հանրապետության Հրապարակում, որտեղ աղբամանի մեջ այրել են այն, ինչը, ըստ իրենց, այլասերվածության հետ կապված սիմվոլ է հանդիսանում ՝ Սորոսի նկարը, Նիկոլ Փաշինյանի գիրքը և այլն։

«Այսօր առավոտյան դարձյալ որպես իրազեկման ակցիա էինք իրականացնում։ Այս անգամ նյութ էինք ընտրել Նիկոլի երգիծանկարը, որտեղ երևում է, որ ինքը փնտրվում է՝ որպես հիվանդանոցից փախած հիվանդ։ Ոստիկաններից մեկն ուզեց նկարել այդ նկարը և ուղարկել ինչ-որ տեղ։ Քիչ հետո հրահանգ եղավ, որ արգելեն այդ ակցիան։ Մեզ մոտ եղած նկարը, հայկական դրոշները բռնագրավեցին և սկսեցին  անդամներին հերթով բերման ենթարկել։ Նաիրին ակտիվ մասնակցություն չուներ, պարզապես լուսաբանում էր, եկան դարձյալ խմբի միջից գողացան տարան։ Այսօր ևս 8-9 հոգու բերման ենթարկեցին։ Երեկոյան կրկին ակցիա ենք անելու։ Ես այս պահին փաստաբանների մոտ եմ,- ասաց Սևակ Հակոբյանը։