Սեփական ձեռքերովս իմ պաշտպանյալին տարել և ներկայացրել եմ քրեակատարողական հիմնարկ

Սեփական ձեռքերովս իմ պաշտպանյալին տարել և ներկայացրել եմ քրեակատարողական հիմնարկ

Պատգամավոր Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը գրում է․

«Փաստաբանական ողջ գործունեությանս ընթացքում այսօր առաջին անգամ սեփական ձեռքերովս իմ պաշտպանյալին տարել եւ ներկայացրել եմ քրեակատարողական հիմնարկ: Ցանկանում եմ շատ հստակ մի բան ֆիքսեն բոլորը՝ ոչինչ չի մոռացվել ու ոչինչ չի մոռացվելու։ Ինձ լռեցնել չի լինի, իսկ մասնագիտական հմտություններիս վրա հանկարծ չկասկածեն։ Արմեն Չարչյանը գտնվելու է ազատության մեջ»։