Պրոֆեսոր Չարչյանը՝ տարվա վտանգավոր մարդ

Պրոֆեսոր Չարչյանը՝ տարվա վտանգավոր մարդ

Եվ ուրեմն կարդացի, որ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին կալանավորելու մասին։  Փաստորեն Արմեն Դավթյանը (դատախազությունը) բողոքարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին, և վերաքննիչն էլ (դատավոր Վ. Մխիթարյան) բավարարել է դատախազի բողոքը: Իսկ պրոֆ, Արմեն Չարչյանին մեղադրում են ՀՀ հպարտ քաղաքացիներին ընտրություններին մասնակցելուն հարկադրելու մեջ:

Մի պահ մոռանանք, որ Արմեն Չարչյանը ԱԺ ընդդիմադիր ֆրակցիայի պատգամավոր է: Ի՞նչ է նշանակում «ընտրություններին մասնակցելուն հարկադրել» արտահայտությունը: Այդ ինչպե՞ս է հարկադրել: Բռնությո՞ւն է կիրառել: Ո՞վ, Արմեն Չարչյա՞նը: Չեմ հավատում: Դատախազը ստում է: Դատավորը վախկոտ է, իսկ այս ողջ ստորությունը գալիս է Նիկոլ Փաշինյանից: Նրա նման ստոր արարածի աշխարհը չի տեսել: Ճակատագրի բերումով՝ թալիբներն իրենց հաղթանակից հետո, հենց այսօր, ներում են շնորհել երկրից փախած Նախագահին, փոխնախագահին և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Փաշինյանը, հասկանում ես, չի կարողանում ներել մեկ բժշկի՝ պրոֆեսոր Արմեն Չարչյանին, որ մարդկանց մի որոշակի խմբի, ենթադրենք, «հարկադրել է» մասնակցել ընտրություններին: Իսկ այդ ո՞վ ընտրություններից առաջ հանրությանը չէր հորդորում ակտիվորեն մասնակցել ընտրություններին: Ավելին, այդ ո՞ր քարոզիչը չէր հորդորում մասնակցել ընտրություններին և ձայնը տալ իր ներկայացրած քաղաքական թիմին: Որևէ մեկը նախընտրական շրջանում պրոֆեսոր Չարչյանի ձեռքին «լանցետ» կամ «բժշկական բալգարկա» տեսած կա՞: Կարող էր չէ՞ լանցետը թափահարել Նիկոլենց կողմն ու ասել՝ «դրանց բռնելու ենք՝ «պիսկենք»»: Բայց չի արել մարդը: Եթե նույնիսկ քարոզել էլ է, ապա քաղաքավարի, առանց հայհոյանքի, պարկեշտ ձևով:

Մեր հարևան Շմավոնին ես եմ տարել ընտրության: Չէր գալիս: Թե բա՝ որ նիկոլականներն ինձ քեզ հետ տեսնեն՝ վատ բան կմտածեն: Ասի՝ տանձիդ, թե չեն մտածի, Շմավոն, ի՞նչ ունես կորցնելու, այ տղա: Մի խոսքով՝ ես մեր հարևան Շմավոնին հարկադրեցի մասնակցել ընտրություններին: Թե ում ընտրեց, չիմացա, բայց ես վստահ էի, որ նա ընտրատեղամասում 5-10 րոպե իրեն քաղաքացի ու մարդ է զգացել: Բա չէ, էն հազարավոր ախմախների նման, որ մատը մատին չտվեցին իրենց երկրի ճակատագիրը որոշելու համար: Արդյունքում երկիրը մնաց Նիկոլին ու նիկոլականներին, նրանք էլ դրած՝ աջ ու ձախ շինում են հիմա, շինում են ում պատահի, ինչպես պատահի, ինչպես քեֆները տա: Վիճակն, արդյոք, շա՞տ տարբեր է Աֆղանստանից: Այնտեղ էլ այս նույն «շինարարությունն» է գնում: Բայց, ի տարբերություն Նիկոլբանի, Թալիբանը ժամանակին իշխանություն է ունեցել Աֆղանստանում և երկիրը համարում է իր հայրենիքը: Կարո՞ղ է մեկն ինձ ասել, թե ո՞վ էր էս անհայրենիք «մորեխի պարսը», որին մենք պետություն ու հայրենիք վստահեցինք: Եվ տես, որ քեզ մեղադրանք են առաջադրում, որովհետև ՀՀ քաղաքացուն այլ բան ես քարոզել, քան անհայրենիք լինելն է:

ՀՀ Անկախության հռչակագրի ընդունման օրը տեղի ունեցած այս խայտառակությունից հետո, իսկ ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանին Նիկոլի ցուցումով կալանավորելը հենց խայտառակություն է, պաշտոնապես հայտարարում եմ՝ վերջ, ես այլևս նիկոլստանի քաղաքացի չեմ, հրաժարվում եմ լինել այն երկրի քաղաքացին, որտեղ Անկախության հռչակագիրն ու Սահմանադրությունն այլևս չեն գործում: Լսեցի՞ք, պարոնայք ՀՀ նախագահ, գլխավոր դատախազ, Ալեն Սիմոնյան, ոստիկանապետ, Պնախարար, ԳՇ պետ, ԱԱԾ տնօրեն, ԱԽՔ, Արարատ Միրզոյան, տո հենց Նիկոլ, ես այլևս ձեր երկրի քաղաքացի չեմ, էլ «ստեղ» չզանգեք…