Գարեգին Բ-ն՝ Փաշինյանի՝ եկեղեցու վերաբերյալ մտքի մասին

 Գարեգին Բ-ն՝ Փաշինյանի՝ եկեղեցու վերաբերյալ մտքի մասին

Եթե եկեղեցու հարաբերությունները լավ չեն կառավարության հետ, ուրեմն լավ չեն Աստծո հետ։ Այս մասին օրերս ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Օդում պտտվող մի թեմա կա` հաճախ փորձ են անում ներկայացնել, որ Հայ առաքելական եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն կամ պրոբլեմներ կան։ Մի աղմկոտ հայտարարություն եմ անում` եթե եկեղեցու հարաբերությունները լավ չեն կառավարության հետ, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ։ Սա հայտարարություն է համաձայն քրիստոնեական տեսության»,– ասաց Փաշինյանը։ 

Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծիծեռնակաբերդում պատասխանում էր լրագրողների հարցերին, սակայն Փաշինյանի հերթական աղմկահարույց հայտարարություն վերաբերյալ որևէ մեկնաբանություն չարեց, թեպետ ամբողջությամբ լսեց հարցը։

«Այլևս ոչ մի հարց»,- ասաց նա։