Ո՞ւմ է վստահելու Բայդենն իր նախընտրական քարոզարշավը

Ո՞ւմ է վստահելու Բայդենն իր նախընտրական քարոզարշավը

Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյա Ջուլի Չավես Ռոդրիգեսը կղեկավարի 2024 թվականի նախագահական ընտրություններում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վերընտրման քարոզարշավը։ Այդ մասին CBS News-ին հայտնել են իրազեկ աղբյուրները, փոխանցում է Interfax-ը։

Աղբուրը նշում է, որ նախագահ Բայդենն այդ կարևոր հանձնառությունը պատրաստվում է վստահել Ջուլի Չավես Ռոդրիգեսին՝ Դեմոկրատական ​​կուսակցության երկարամյա ակտիվիստին։

Ռոդրիգեսը ներկայումս հանդիսանում է նախագահի ավագ խորհրդականն ու օգնականը, ինչպես նաեւ Սպիտակ տան միջկառավարական գործերի գրասենյակի տնօրենը։

Կին գործիչը լեյբորիստների առաջնորդ և քաղաքացիական իրավունքների պաշտպան Սեզար Չավեսի թոռնուհին է։ Ներկայումս նա ԱՄՆ վարչակազմի ամենաբարձրաստիճան իսպանախոս պաշտոնյան է: