Նախկին նախագահը փախել է բանտից

Նախկին նախագահը փախել է բանտից

Սուդանի տապալված նախագահ Օմար ալ-Բաշիրը բազմաթիվ բանտարկյալների ուղեկցությամբ փախել է Քոբերի բանտից, Twitter-ում հայտնում է Al Araby-ն։

Նշվում է, որ կալանավայրի մոտ բախում է տեղի ունեցել բանակային ստորաբաժանումների և Արագ արձագանքման ջոկատների միջև։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բանտի վրա հարձակումից հետո ալ-Բաշիրը շարունակել է կալանքի տակ մնալ այլ բանտարկյալների հետ միասին։

2019 թվականի ապրիլին ռազմական հեղաշրջումից հետո Օմար ալ-Բաշիրը հեռացվեց իշխանությունից։ Նա պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է ավելի քան 30 տարի։ Հեղաշրջումը տեղի է ունեցել բողոքի ցույցերի ֆոնին, որոնք ընդգրկել են ողջ երկիրը: 

Ցուցարարները Ալ-Բաշիրի կառավարությունից պահանջում էին հասնել ավելի ցածր գների, ինչպես նաև լուծել ամեն շաբաթ տեղի ունեցող էլեկտրաէներգիայի անջատումների խնդիրը։