Ծաղկի շուկայում նկատվել է 30 տոկոս վաճառքի ավելացում

Ծաղկի շուկայում նկատվել է 30 տոկոս վաճառքի ավելացում

Փետրվարի 14-ին աշխարհի մոտ 100 երկիր նշում է Սուրբ Վալենտինի կամ բոլոր սիրահարների օրը։ Երկար տարիներ է, ինչ Հայաստանում նույնպես նշում են այս տոնը։  

«Հրապարակը» զրուցեց մի քանի ծաղկի սրահների հետ՝ հասկանալու համար՝ ավելացե՞լ է արդյոք ծաղկի վաճառքը։

«Համեմատած այլ օրերի, այո, 30 տոկոսով վաճառք ենք ունեցել»,- մեզ հետ զրույցում ասաց «Մոն Ամի» ծաղկի և դիզայնի սրահի մարկետինգի գծով ներկայացուցիչ Մարիա Սուվալյանը։

Մեր այն հարցին,թե ծաղկի գինը իրենց սրահում ավելացե՞լ է, վերջինս հավաստիացրեց, որ գինը մնացել է անփոփոխ։

Ծաղկի վաճառքի ավելացում է նկատվել նաև «Էնի Ռոուզ» ծաղկի սրահում՝ առանց արտառոց գնային փոփոխության։