Հայոց ցեղասպանության ճանաչում

Հայոց ցեղասպանության ճանաչում

Վերջերս շատ է ասվում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, Թուրքիայի կողմից առաջադրված պայմաններից մեկը ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը դադարեցնելն է:

Մարդիկ նորմալ, ռացիոնալ գաղափար են առաջարկել: Ենթատեքստը սա է. դուք էլ սկսեք ցեղասպանել ու կտեսնեք, թե դա ինչ շահավետ բան է: Եղբայրը եղբորը նման արժեքավոր խորհուրդ չէր տա: Հենց դրա համար էլ մեր արյունները պետք է խառնենք ու եղբայրանանք:
Իսկ ով չի հասկանում սա, թող պայքարի ցեղասպանության միջազգային հետագա ճանաչման համար: Հա, աշխարհի ամենախելացի, ամենախորամանկ ազգի՝ հայերի աչքը ջուր էր կտրել՝ ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչմանը սպասելիս: Իրենց թվում էր, թե դրանից հետո Արեգակն Արևմուտքից ծագելու և Արևելքում մայր մտնի: 

Եվ ահա, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ 2019 թվականի հոկտեմբերի 30-ին ճանաչեց 1,5 մլն հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում։ Հանրապետականների և դեմոկրատների հեղինակած թիվ 296 բանա­ձևն ընդունվեց 405 կողմ և 11 դեմ ձայներով։ 2019 թվականի դեկտեմբերի 12-ին, ԱՄՆ Սենատը ընդունեց` Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը և…գուցե չընդուներ 2020 թվականի սեպտեմբեր էլ չլիներ:

Թվում է, թե այդ ամենը թաքնված ուղերձ էր պարունակում: Միայն դրանից հետո Թուրքիան զորք մտցրեց Արցախ ու մի լավ ջարդ տվեց ցեղասպանության ճանաչմանը հետամուտ լինող ազգին:
Ավելին, 2021 թվականին, երբ հայերն ավելի ջարդված էին (բարոյական առումով), քան 1915 թվականին,  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ընդունեց Հայոց Ցեղասպանությունը։ Դե, գիտեք, կարելի է մարդուն սպանել ու ասել՝ նա արժանավոր մարդ էր, թող հանգչի խաղաղությամբ…

Հերիք է, որ մենք բողոքենք, թող մեզանից բողոքեն ու դիմեն ՄԱԿ-երին ԵԱՀԿ-ներին. ԵԽԽՎ-ներին;
Երիտասարդ սերնդի ուղեղներն էլ մաքուր պահելու համար, պետք է հայ ժողովրդի պատմության մասնագետներին, ցեղասպանագետներին ցկյանս սահմանել ակադեմիկոսներից կրկնակի բարձր թոշակ, ինչի դեպքում նրանք կհրաժարվեն զբաղվել իբրև գիտությամբ, ինչպես դա արել են հարգաժան ակադեմիկոսները երկու անգամ պակաս եկամտի պարագայում: Դա հնարավորություն է տվել, որպեսզի իրական գիտությունը զարգանա իրենցից շատ հեռավոր վայրերում: Նրանք վարվել են որպես քրիստոնյաներ, քանզի անմեկնելի են Աստծո արարքները, մինչդեռ ոմանք փորձում են գտնել դրանց ապացույցներ: Իզուր: Դրա համար էլ Աստված մեկ-մեկ նշաններ է ուղարկում: Վերջին նշանը քովիդն էր: 

Գագիկ Վարդանյան