Աստված չտա, որ որևէ մեկը կանգնի այն ընտրության առաջ, որի առաջ ես հայտնվեցի․Բելառուսի նախագահի թեկնածու 

Աստված չտա, որ որևէ մեկը կանգնի այն ընտրության առաջ, որի առաջ ես հայտնվեցի․Բելառուսի նախագահի թեկնածու 

Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակից՝ Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, բավականին այլայլված ,գունատ դեմքով ու գրեթե արտասվելով տեսաուղերձ է հղել՝ պարզաբանելով իր երկրից հեռանալու որոշումը և հանգամանքները։ 

«Գիտեք, մտածում էի, որ այս նախընտրական քարոզարշավն ինձ շատ «պնդացրել է» և այնքան ուժ է ինձ տվել, որ ես ի վիճակի եմ դիմակայել ամեն ինչի։ Բայց երևի ես մնացի այն թույլ կինը, որն ի սկզբանե էի։ Չափազանց ծանր որոշում ընդունեցի։ Այն բացարձակ ինքնուրույն եմ կայացրել․ ո՛չ ընկերները, ո՛չ հարազատները, ո՛չ շտաբը  որևէ կերպ չէին կարող ազդել իմ որոշման վրա։ Եվ գիտեմ․․․որ շատերն ինձ կհասկանան, շատերը կդատապարտեն, շատերն էլ  կատեն։ Բայց, գիտեք՝ Աստված չտա, որ որևէ մեկը կանգնի այն ընտրության առաջ, որի առաջ ես հայտնվեցի․․․ Դրա համար․․․մարդիկ, խնդրում եմ՝ պահպանեք ձեզ։ Որևէ կյանք չարժի այն, ինչ կատարվում է հիմա։ Երեխաները ամենակարևորն են մեր կյանքում»։

Լիտվայի արտաքին գերատեսչական մարմնի ղեկավար Լինաս Լինկայավիչուսը Twitter -ում գրություն էր կատարել և  հաղորդել էր, որ Բելառուսի նախագահ դառնալու համար Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ պայքարող, նրա հիմնական մրցակից  Սվետլանա Տիխանովսկայայի հետ ամեն ինչ կարգին է և նա Լիտվայում է։ Հիշեցնենք, որ նախօրեին հաղորդվում էր, որ Տիխանովկսայան դադարել էր կապի դուրս գալ՝ նախագական արդյունքները վիճարկելու դիմում ներկայացնելով երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ 

Ինչպես հաղորդել է  «Sputnik Беларусь»-ը՝ քաղաքական գործչի մամուլի քարտուղարը ևս օրվա մեջ մի քանի ժամ շարունակ չէր պատասխանել հեռախոսազանգերին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նախագահի թեկնածուն կապի է դուրս եկել և նրա հետ ոչինչ չի պատահել։

Մանրամասները՝ տեսանյութում