Տեխասի ափերին է մոտենում 11-րդ տրոպիկական փոթորիկը

Տեխասի ափերին է մոտենում 11-րդ տրոպիկական փոթորիկը

ԱՄՆ Տեխաս նահանգի ափերի մոտ սկսել է մոլեգնել Իմելդա տրոպիկական փոթորիը, որը արդեն թվով տասնեմեկերորդն է այս տարվա մեջ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ըստ պաշտոնական տվյալների, փոթորիկը շարժվում է հյուսիսային ուղղությամբ՝ ժամում 11 կմ արագությամբ։ Քամու առավելագույն արագությունը ժամում 55 կմ է։ Փոթորիկը 25 կմ հեռավորության վրա է գտնվում Ֆրիպորտ բնակավայրից, 90 կմ Գալվեսթոնից որը գտնվում է Տեխասի ափերի մոտ։ Փոթորիկը կարող է հարվածել Տեխասի եւ Լուիզիանայի ափերին։