ՀՀ ՊՆ-ն արձագանքել է Պենտագոնի հայտարարությանը

ՀՀ ՊՆ-ն արձագանքել է Պենտագոնի հայտարարությանը

ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է այն փաստը, որ Հայաստանը հանվել է ԱՄՆ-ի հովանու ներքո ապրիլին նախանշված Difend-2023 («Պաշտպան 2023») բազմազգ զորավարժություններին մասնակցող երկրների ցանկից։

«ՀՀ պաշտպանության նախարարությունը ընթացիկ տարում պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող 2 այլ զորավարժությունների՝ KFOR (Կոսովոյի ուժեր) և Saber Junction (Միաձուլված սուր) զորավարժություններին»,-ասել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք, նախօրեին Պենտագոնի խոսնակ Սաբրինա Սինգհը հայտարարել էր Եվրոպայում կայանալիք Defender-23 բազմազգ զորավարժություններին Հայաստանի առաջիկա մասնակցության մասին։

Ավելի ուշ ԱՄՆ ռազմական գերատեսչության կայքում հրապարակված պաշտոնական հաղորդագրության մեջ Հայաստանը հանվել էր մասնակիցների ցուցակից։